National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.05.2021
Տարբեր դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ Ազգային ժողովում էին
1 / 20

Մայիսի 5-ին ոչ միայն Ազգային ժողովի օրակարգն էր հագեցած, այլ նաեւ հյուրերն էին շատ:

«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան  այցելեցին Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտները եւ ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ ծանոթ է  այս դպրոցի առանձնահատուկ ուսուցման կարգին: Փոխխոսնակը  կարեւորեց երիտասարդների դերը մեր երկրի ապագայի գործում եւ հորդորեց լավ սովորել` դառնալով լավ մասնագետներ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը եւ Մարիա Կարապետյանը հյուրընկալեցին Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Մարիա Կարապետյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը եւ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը:

Պատասխանելով երկրի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցին` Արման Եղոյանը նշեց, որ  ճիշտ կառավարման դեպքում Հայաստանն ավելի արագ կզարգանա:

Ազգային ժողով էին այցելել նաեւ Տավուշի մարզի «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի աշակերտական խորհրդի ներկայացուցիչները եւ մանկավարժները:

Հյուրերի հետ հանդիպեցին ԱԺ պետական-իրավանան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Լիլիթ Ստեփանյանը, Սոֆիա Հովսեփյանը Հակոբ Ասլանյանը  եւ պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Տավուշցիները պատմեցին սահմանամերձ համայնքում ապրելու դժվարությունների ու առանձնահատկությունների մասին: Հետաքրքրվեցին պատգամավորական աշխատանքի դրական եւ բացասական կողմերով:

Խորհրդարանի հյուրերն էին նաեւ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորը կարեւորելով այցը` նշեց. «Դուք ինքներդ տեսաք` որտեղ են ծնվում մեր երկրի օրենքները եւ որոշումները»:

Աշակերտները ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին խորհրդարանում ընթացող աշխատանքներին:

Իսկ օրվա վերջում հյուրերը եղան ԱԺ թանգարանում, ծանոթացան խորհրդարանի պատմությանը, այցելեցին գրադարան`  հետաքրքրվելով, թե ինչ հաճախականությամբ են պատգամավորներն օգտվում բազմաքանակ եւ բազմաբովանդակ գրքերից:

Ավանդույթի համաձայն` դպրոցականները լուսանկարվեցին նիստերի դահլիճում` իրենց հետ տանելով անմոռանալի հուշեր:
 


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am